Կորպորատիվ գործառնությունների և տվյալների վերլուծության ծառայություն
- Քաղաք
- Երևան
- Փորձ
- 3–5 տարի · Ղեկավար
- Վերջնաժամկետ
- 20.11.2026
- Հայտնաբերվել է ttjob-ում
- 14.11.2026
- Վերջին հաստատումը աղբյուրում
- 15.11.2026 (4 ժամ առաջ)
Կորպորատիվ բիզնեսի գործառնությունների արդյունավետ և որակյալ կազմակերպումը, գործառնական գործընթացների օպտիմալացումը
Աշխատանքային պարտականություններ
- Կորպորատիվ գործառնությունների կազմակերպման և վերահսկման գործընթացների ղեկավարում
- Գործառնական գործընթացների արդյունավետության գնահատում և օպտիմալացման նախաձեռնությունների իրականացում
- Կորպորատիվ բիզնեսի տվյալների հավաքագրման, մշակման և վերլուծության գործընթացների կազմակերպում
- Տվյալների հիման վրա վերլուծական հաշվետվությունների և բիզնես առաջարկությունների մշակում
- Գործառնական ռիսկերի բացահայտում և դրանց նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացում
- Գործառնական արդյունավետության ցուցանիշների մշակում, մշտադիտարկում և ներկայացում
- Ծառայության թիմի աշխատանքի կազմակերպում, ղեկավարում և մասնագիտական զարգացում
- Բանկի ներքին ստորաբաժանումների հետ արդյունավետ համագործակցության ապահովում
- Գործընթացների ավտոմատացման և թվայնացման հնարավորությունների բացահայտում ու ներդրման նախաձեռնությունների առաջմղում
- Տվյալների վրա հիմնված որոշումների կայացման գործընթացում բիզնես ղեկավարության աջակցում
Անհրաժեշտ պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության, ֆինանսների, վիճակագրության, բիզնեսի կառավարման կամ հարակից ոլորտներում
- Բանկային կամ ֆինանսական ոլորտում առնվազն 3–5 տարվա աշխատանքային փորձ
- Գործառնությունների կառավարման կամ տվյալների վերլուծության ոլորտում աշխատանքային փորձ
- Տվյալների վերլուծության և հաշվետվությունների պատրաստման հմտություններ
- MS Excel-ի լավ իմացություն։ SQL-ի և BI գործիքների իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Գործընթացների օպտիմալացման և արդյունավետության բարձրացման փորձ
- Թիմի ղեկավարման և աշխատանքի կազմակերպման հմտություններ
- Զարգացած վերլուծական մտածողություն, ճշգրտություն և պատասխանատվության բարձր զգացում
- Անգլերենի և ռուսերեն լեզուների լավ իմացություն