Տվյալների վերլուծաբան – տվյալների կառավարման պատասխանատու

Քաղաք
Երևան
Ստորաբաժանում
Վարկային պորտֆելի վերահսկման բաժին
Փորձ
առնվազն 3 տարի
Հրապարակվել է
30.10.2026
Վերջնաժամկետ
25.11.2026
Հայտնաբերվել է ttjob-ում
14.11.2026
Վերջին հաստատումը աղբյուրում
15.11.2026 (3 ժամ առաջ)
Նոր հաստիքները՝ Telegram-ումԲաժանորդագրվեք Telegram ալիքին և առաջինն իմացեք նոր թափուր հաստիքների մասին@ttjobam

Փնտրում ենք փորձառու Տվյալների վերլուծաբանի, ով կստանձնի վարկային ռիսկի տվյալների կառավարումն ու վերլուծական համակարգերի զարգացումը։ Այս դերում դուք պատասխանատու կլինեք վարկային պորտֆելի մոնիթորինգի համար հավաստի, փաստաթղթավորված տվյալների ապահովման, ավտոմատացված տվյալների մոդելների և վահանակների (dashboards) մշակման համար։

Սերտորեն համագործակցելով մեր թիմի հետ՝ դուք առանցքային դեր կխաղաք ընկերության վերլուծական կարողությունների հզորացման և ղեկավարության որոշումների կայացման գործընթացում։

Հիմնական պարտականություններ

Տվյալների կառավարում և որակի ապահովում

  • Մշակել և վարել վարկային ռիսկի տվյալների բառարանը (սահմանումներ, բիզնես կանոններ, աղբյուրներ, հաշվարկման տրամաբանություն)՝ համագործակցելով Data Owner-ների հետ։
  • Մշակել և պարբերաբար իրականացնել տվյալների որակի ստուգումներ, արձանագրել խնդիրները և համակարգել դրանց լուծումը պատասխանատու թիմերի հետ։
  • Ապահովել տվյալների գաղտնիության, տեղեկատվական անվտանգության և անձնական տվյալների պաշտպանության պահանջների խիստ պահպանումը։

Տվյալների մոդելավորում և ինֆրաստրուկտուրա

  • Մշակել և վարել վերլուծական SQL տվյալների մոդելներ (views, բազմակի օգտագործման datasets) և ավտոմատացված հոսքեր պորտֆելի վերլուծության համար։
  • Կազմել տվյալների հոսքեր վարկային մոդելների աշխատանքի մոնիթորինգի, ինչպես նաև հավաքագրման և վերադարձման (collection & recovery) վերլուծությունների համար։
  • Համագործակցել ՏՏ թիմի և համակարգերի սեփականատերերի հետ տվյալների հասանելիության, աղբյուր-համակարգերի փոփոխությունների և փաստաթղթավորման շուրջ։

Հաշվետվողականություն և վերլուծություն

  • Մշակել, ավտոմատացնել և վարել ինտերակտիվ Power BI վահանակներ (dashboards) և հաշվետվություններ Ղեկավարության և Վարկային ռիսկի կոմիտեի համար։
  • Իրականացնել վարկային տվյալների ամսական համադրում (reconciliation) Ֆինանսական բաժնի տվյալների հետ, ուսումնասիրել անհամապատասխանությունները և փաստաթղթավորել տարբերությունները։

Հիմնական պահանջներ

Կրթություն և Փորձ

  • Բարձրագույն կրթություն Մաթեմատիկայի, Վիճակագրության, Տնտեսագիտության, Ֆինանսների, Համակարգչային գիտությունների կամ Տեղեկատվական համակարգերի ոլորտում։
  • Առնվազն 3 տարվա փորձ տվյալների վերլուծության (Data Analytics) կամ բիզնես վերլուծության (BI) ոլորտում։
  • Առավելություն է՝ Բանկային կամ ֆինանսական տվյալների հետ աշխատանքի փորձը, վարկային պրոդուկտների ու տվյալների (DPD, PAR) իմացությունը, ինչպես նաև հիմնական բանկային համակարգերի (օր.՝ ՀԾ / ArmSoft) տվյալների իմացությունը։

Տեխնիկական հմտություններ

  • SQL: Խորացված իմացություն, վերլուծական տվյալների մոդելավորում (views, բազմակի օգտագործման datasets) և տվյալների որակի վերահսկում։
  • BI և Analytics: Power BI (DAX, Power Query) և MS Excel-ի խորացված իմացություն։
  • Այլ ծրագրեր: MS Office (Word, PowerPoint, Outlook)։ Python ծրագրավորման լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն։

Փափուկ հմտություններ

  • Ուժեղ վերլուծական մտածողություն, մանրուքների նկատմամբ ուշադրություն և ճշգրտություն։
  • Տվյալների սահմանումները, բիզնես կանոնները և գործընթացները հստակ ու կառուցվածքային փաստաթղթավորելու կարողություն։
  • Տվյալների հետ կապված տեխնիկական խնդիրները ոչ տեխնիկական գործընկերներին պարզ և հասկանալի ներկայացնելու ունակություն։
  • Պատասխանատվության բարձր զգացում, հուսալիություն և բազմաթիվ առաջադրանքներ սահմանված ժամկետներում (deadlines) կառավարելու կարողություն։

Լեզուների իմացություն

Հայերենի գերազանց, անգլերենի լավ իմացություն

Արտոնությունների փաթեթ

  • Մրցակցային աշխատավարձ
  • Տարեկան բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
  • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
  • Բժշկական ապահովագրություն
  • Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
  • Դասընթացներ
  • Կորպորատիվ միջոցառումներ
  • Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն

Նմանատիպ թափուր հաստիքներ

Բոլոր թափուր հաստիքները FINCA · 1
DigitainԵրևանՊայմանագրայինSenior / Ավագ

Senior Business Data Analyst

Պրոդուկտային ընկերություններEN
DigitainԵրևանՊայմանագրային

Business Data Analyst

Պրոդուկտային ընկերություններEN
Grid Dynamics ArmeniaԵրևանԱռանց փորձիՊրակտիկա
նոր

Data Science Intern

Պատվերով ծրագրավորում և աութսորսինգEN