Տվյալների վերլուծաբան, Մարքեթինգի և հաղորդակցության դեպարտամենտ

Քաղաք
Երևան
Զբաղվածություն
Լրիվ դրույք
Փորձ
2–3 տարի
Վերջնաժամկետ
30.11.2026
Հայտնաբերվել է ttjob-ում
14.11.2026
Վերջին հաստատումը աղբյուրում
15.11.2026 (3 ժամ առաջ)
Նոր հաստիքները՝ Telegram-ումԲաժանորդագրվեք Telegram ալիքին և առաջինն իմացեք նոր թափուր հաստիքների մասին@ttjobam

Աշխատանքի նկարագրություն

Տվյալների վերլուծաբանը պատասխանատու է մարքեթինգային արշավների արդյունավետության գնահատման, տվյալների հավաքագրման համակարգերի տեխնիկական կարգավորման և հաճախորդների վարքագծի խորքային վերլուծության համար։ Նրա հիմնական նպատակն է տվյալների հիման վրա օպտիմալացնել մարքեթինգային ձագարները (funnels) և ներդնել ատրիբուցիայի մոդելներ, որոնք կօգնեն բարձրացնել մարքեթինգային ներդրումների շահութաբերությունը (ROI)։

Աշխատանքային պարտականություններ

  • Մշակել և ներդնել մարքեթինգային ատրիբուցիայի մոդելներ (Attribution Models)՝ գնահատելու տարբեր մարքեթինգային ուղիների ազդեցությունը վաճառքի վրա
  • Կառուցել և վերլուծել մարքեթինգային ձագարներ (Marketing Funnels)՝ բացահայտելով հաճախորդի ճանապարհի (Customer Journey) թույլ օղակները:
  • Իրականացնել կայքի և բջջային հավելվածի վերլուծական համակարգերի (Website & Mobile App Analytics) տեխնիկական setup (GA4, GTM, Firebase) և ապահովել իրադարձությունների (Events) ճշգրիտ հետագծումը:
  • Կազմել մարքեթինգային գործունեության վերաբերյալ անհատականացված հաշվետվություններ և ավտոմատացված դաշբորդներ (dashboards)։
  • Ապահովել տվյալների ամբողջականությունը՝ համադրելով տեղեկատվությունը CRM գործիքներից, բանկային համակարգերից և վերլուծական հարթակներից:
  • Ներկայացնել առաջարկներ մարքեթինգային բյուջեի օպտիմալացման և արշավների արդյունավետության բարձրացման վերաբերյալ:
  • Ավտոմատացնել հաշվետվողականության գործընթացները՝ օգտագործելով SQL կամ այլ վերլուծական գործիքներ:

Անհրաժեշտ հմտություններ

  • Առնվազն 2-3 տարվա փորձ տվյալների վերլուծության ոլորտում (նախընտրելի է մարքեթինգային վերլուծության փորձը):
  • Google Analytics 4 (GA4) և Google Tag Manager (GTM) խորացված գիտելիքներ:
  • SQL-ի իմացություն (տվյալների բազաների հետ աշխատանքի համար):
  • Տվյալների վիզուալիզացիայի գործիքների իմացություն (Looker Studio, Power BI):
  • Python-ի իմացություն
  • Marketing Attribution և Marketing Mix Modeling-ի սկզբունքների իմացություն:
  • Funnels և User Journey վերլուծության փորձ:
  • Mobile app tracking-ի (Firebase/AppsFlyer) փորձը կդիտվի որպես առավելություն:

Նմանատիպ թափուր հաստիքներ

Բոլոր թափուր հաստիքները Ameriabank · 9
AmeriabankԵրևանԼրիվ դրույքSenior / Ավագ

Ավագ GenAI ինժեներ

Բանկեր և ֆինանսական կազմակերպություններմինչև 13.12.2026ENHYRU
DigitainԵրևանՊայմանագրայինSenior / Ավագ

Senior Business Data Analyst

Պրոդուկտային ընկերություններEN