Տվյալների բազաների մշակման մասնագետ

Քաղաք
Երևան
Զբաղվածություն
Լրիվ դրույք
Փորձ
առնվազն 2 տարի
Վերջնաժամկետ
30.11.2026
Հայտնաբերվել է ttjob-ում
14.11.2026
Վերջին հաստատումը աղբյուրում
15.11.2026 (3 ժամ առաջ)
Նոր հաստիքները՝ Telegram-ումԲաժանորդագրվեք Telegram ալիքին և առաջինն իմացեք նոր թափուր հաստիքների մասին@ttjobam

Աշխատանքի նկարագրություն

SQL տվյալների բազաների մշակման մասնագետը պատասխանատու է տվյալների բազաների աշխատանքի, ամբողջականության, հարցումների և ընթացակարգերի, ինչպես նաև տվյալների բազաների վերաբերյալ առանձին հաշվետվություններ կազմելու համար՝ MS SQL/PostgreSQL Server-ի հիման վրա: Լրացուցիչ պահանջները ներառում են տվյալների բազաների մշակում, կայունության, հուսալիության և արդյունավետ աշխատանքի ապահովում:

Աշխատանքային պարտականություններ

  • Տվյալների բազաների համար բարձրորակ լուծումների մշակում
  • Պահպանված ընթացակարգերի ու գործառույթների մշակում, ներդրում և օպտիմալացում` T-SQL, PL/SQL կիրառմամբ
  • Աջակցություն տվյալների բազաների գործառնական արդյունավետության ապահովման և բարձրացման գործում
  • Հաշվետվությունների համապատասխան, կիրառելի ձևանմուշների մշակում
  • Ծավալուն հարցումների մշակում հավելվածների և բիզնես վերլուծության գծով հաշվետվությունների համար
  • Պատասխանատվություն այլ համակարգերի հետ ինտեգրման և հաշվետվություններին ներկայացվող տարբեր պահանջների ներդրման համար
  • Առկա SQL հարցումների վերլուծություն կատարողականի բարելավման նպատակով, խնդիրների կարգավորում
  • ETL գործիքների կիրառում
  • Մշակված լուծումների փորձարկում

Անհրաժեշտ հմտություններ

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է համակարգչային գիտությունների կամ նմանատիպ ոլորտում)
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան բնագավառում
  • MS SQL Server 2012/2016-ի կամ ավելի արդիական տարբերակի, PostgreSQL սերվերի հետ աշխատելու փորձ, ներառյալ Query Analyzer գործիքի, պահպանվող ընթացակարգերի, Jobs և Profiler գործիքների կիրառումը
  • Հստակեցնել տվյալների վերաբերյալ ոչ հստակ հարցումները բիզնես շահագրգիռ կողմերի հետ՝ նախքան մշակման գործընթացի մեկնարկը
  • Նախագծել տվյալների մոդելներ, որոնք հում տվյալները վերափոխում են մշակված, վստահելի և բիզնեսի համար կիրառելի տվյալների հավաքածուների։
  • PL/SQL, T-SQL-ի հետ աշխատելու փորձ
  • Հարցումների կատարման ծրագրերի իմացություն
  • Ինդեքսավորման, հարցումների կատարման և նորմավորման գործիքների լավ իմացություն
  • Հարաբերական տվյալների բազայի կառավարման համակարգի լավ իմացություն
  • Տվյալների բազայից տվյալների արտահանման և ըստ օգտագործողների պահանջների խմբավորման հմտություններ
  • Power BI և SSRS-ի հետ աշխատելու փորձ
  • Excel ծրագրում տվյալների կառավարման սկզբունքների իմացություն
  • XML/JSON իմացություն
  • Անգլերենի լավ իմացություն
  • Լարված պայմաններում աշխատելու ունակություն
  • Արագ կողմնորոշվելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք և բարձր պատասխանատվության զգացում

Լրացուցիչ տեղեկություն

ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ` Մրցակցային: «Ամերիաբանկ» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն:

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`

  • Արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
  • Հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
  • Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն

Նմանատիպ թափուր հաստիքներ

Բոլոր թափուր հաստիքները Ameriabank · 9
AmeriabankԵրևանԼրիվ դրույքSenior / Ավագ

Ավագ GenAI ինժեներ

Բանկեր և ֆինանսական կազմակերպություններմինչև 13.12.2026ENHYRU
DigitainԵրևանՊայմանագրայինSenior / Ավագ

Senior Business Data Analyst

Պրոդուկտային ընկերություններEN
DigitainԵրևանՊայմանագրային

Business Data Analyst

Պրոդուկտային ընկերություններEN
Grid Dynamics ArmeniaԵրևանԱռանց փորձիՊրակտիկա
նոր

Data Science Intern

Պատվերով ծրագրավորում և աութսորսինգEN