Համակարգի Ավագ Ադմինիստրատոր
- Քաղաք
- Երևան
- Զբաղվածություն
- Լրիվ դրույք
- Փորձ
- առնվազն 3 տարի · Senior / Ավագ
- Հայտնաբերվել է ttjob-ում
- 14.11.2026
- Վերջին հաստատումը աղբյուրում
- 15.11.2026 (3 ժամ առաջ)
Աշխատանքի նկարագրություն
Բիզնես-գործընթացների և հոսքագրերի մշակում և սպասարկում, ընթացիկ կամ կրկնվող աշխատանքների և գործընթացների ավտոմատացում:
Աշխատանքային պարտականություններ
- Մասնակցել նոր պրոդուկտների և համակարգերի ներդրմանը
- Մշակել նոր բիզնես գործընթացներ և հոսքագրեր
- Հետևել ՏՏ ոլորտի զարգացմանը և միտումներին և անհրաժեշտության դեպքում ներդնել դրանք կազմակերպությունում
- Կազմակերպությունում կիրառվող հավելվածների վերաբերյալ գիտելիքների ընդլայնում
- Անհրաժեշտության դեպքում աշխատել և համակարգերն սպասարկել երեկոյան ժամերին և ոչ աշխատանքային օրերին
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն տեխնիկական (ճարտարագիտական) կրթություն
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
- Windows սերվերների (2016/2019) և ծառայությունների (Active Directory, Microsoft Exchange, DNS, DHCP, CA, FS/DFS և այլն) իմացություն
- Գործընթացների ավտոմատացման Windows PowerShell կամ Bash Scripting համակարգերի լավ իմացություն
- Ծրագրավորման սկզբունքների իմացությունը ողջունելի է
- Linux օպերացիոն համակարգի (Red Hat/CentOS) և ծառայությունների (ZABBIX, Apache, Docker, FTP/SFTP և այլն) իմացությունը ողջունելի է
- Ինքնամոտիվացում, ուշադրություն մանրուքների նկատմամբ և կազմակերպվածություն
- Հաղորդակցման և ժամանակի կառավարման լավ հմտություններ
- Լարված իրավիճակում որոշումներ կայացնելու ունակություն
- Ինքնուրույն աշխատելու և սեղմ ժամկետներ պահպանելու ունակություն